«Փյունիկ»-ը և «Բանանց»-ը չպարզեցին հաղթողին

Armenpress 22:27, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 33-րդ տուրում կայացավ տուրի ամենասպասված հանդիպումը՝ «Փյունիկ»-ն ընդդեմ «Բանանց»-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարային աղյուսակի առաջատարները մրցեցին միմյանց դեմ, իսկ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Փյունիկ»-ից աչքի ընկավ Արթուր Միրանյանը, իսկ «Բանանց»-ից՝ Կարեն Մելքոնյանը:

Տուրի վերջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց Գյումրու «Շիրակ»-ին: Երևանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Գուստավո Մարմենտինին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am