1000х90.jpg (78 KB)

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

Armenpress 21:58, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 3-ական, շորթման ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ձեռնարկատիրական գոծունեությանն ապօրինի մասնակցելու, սպանության սպառնալիքի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am