Ձյան առատ տեղումներ են եղել Կորսիկայում

Armenpress 18:04, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս մայիսի 15-ի գիշերը ձյան առատ տեղումներ են գրանցվել Ֆրանսիայի Կորսիկա կղզու լեռնանցքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի կադրերը ցուցադրում են ձնակույտեր, որոնց մեջ մարդիկ խրվում են գրեթե մինչեւ ծնկները, եւ ձյունածածկ ավտոմեքենաներ ճամփեզրերին:

Ձյան տեղումների հետեւանքով ավտոմոբիլային երթեւեկության համար ժամանակավորապես փակվել Էր Վիցանովա լեռնանցքը, որը կապում Է Կորսիկայի երկու գլխավոր քաղաքները՝ Այաչոն եւ Բաստիան: Կղզու մյուս լեռնանցքներում մայիսի 15-ին աշխատել Է ձնահավաք տեխնիկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am