Բակո Սահակյանը պալատում ներկա է գտնվել մեխակավանցի նկարիչ Ջեմմա Սիմոնյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը

Armenpress 17:56, 15 Մայիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել մեխակավանցի նկարիչ Ջեմմա Սիմոնյանի «Խաղաղությունից խաղաղություն» անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը Ջեմմա Սիմոնյանի արվեստը համարել է հայրենասիրության յուրահատուկ մարմնավորում՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am