ԱՄՆ դեսպանը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով

Armenpress 17:58, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թրեյսին ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը ոգևորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում մենք նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում ու այլ դրական ազդակներ»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը հայտնեց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հաջորդ հանդիպումների վերաբերյալ հրապարակելու որևէ տեղեկություն չունի:

Մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հաջորդ վայրը, հավանաբար, կլինի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am