Լին Թրեյսին հայտնում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին աջակցելու ԱՄՆ հանձնառության մասին

Armenpress 17:47, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և տնտեսական զարգացումներին աջակցելու ամուր հանձնառություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«1992թ. սկսած Միացյալ Նահանգները 2 միլիարդ դոլարի հասնող ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանին` աջակցելու Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք ներդրում կատարել Հայաստանում, և համաձայնագրերը, որ ստորագրվեցին Հայ-ամերիկյան երկխոսության համատեքստում, ևս փաստում են դա»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են Հայաստանում ուսումնասիրել ու դիտարկել ոլորտներ, որտեղ կարող է զգացվել իրենց աջակցությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am