Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել Պրոբացիայի ծառայության խորհրդատվական զեկույցների բարելավման վերաբերյալ

Armenpress 17:46, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարարի կողմից խնդիր է դրվել համապատասխան իրավական ակտի լրամշակման արդյունքում որակական նոր մակարդակ սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող զեկույցների բովանդակություններում: Այդ համատեքստում քննարկվել են նաև Պրոբացիայի շահառուների համար ռիսկերի ու կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իրավական ապահովման առաջնահերթությունները: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am