Գերմանիան դադարեցրել Է իրաքցի զինվորականների ուսուցումն Իրանի շուրջն ստեղծված իրադրության պատճառով

Armenpress 17:11, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել Է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Նշվում Է, որ Բեռլինն այդ որոշումը կայացրել Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առաջացած լարվածության պատճառով:

Գերատեսչությունում նշել են, որ Գերմանիան նման որոշումներ ընդունելիս «կողմնորոշվում Է տարածաշրջանում իր գործընկերներով»: «Ոչ մի կոնկրետ սպառնալիք չկա»,- նշել Է նախարարության ներկայացուցիչ Ենս Ֆլոսդորֆը: Ըստ որում նա հավելել Է, որ առաքելությունը կարող Է վերսկսվել մի քանի օրվա ընթացքում: Գործակալությունը հիշեցնում Է, որ ներկայում Իրաքում տեղաբաշխված Է 160 գերմանացի զինծառայող, որոնցից 60-ն զբաղվում Է իրաքյան ուժերի պատրաստմամբ Բաղդադից դեպի հյուսիս գտնվող ռազմակայանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am