Նշվել են ամառվա ամենասպասված ֆիլմերը

Armenpress 14:55, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Complex պորտալը կազմել Է 2019 թվականի ամառվա ամենասպասված ֆիլմերի ցուցակը: Առավել կարեւոր կինոնկարների ցանկում, որոնք կցուցադրվեն մայիսին, ներառել են «Ջոն Ուիքի» երրորդ մասը, «Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ» թրիլլերը, Օլիվիա Ուայլդի «Կրթություն» առաջին լիամետրաժ կինոն եւ «Մա» սարսափֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսին լրագրողները խորհուրդ են տալիս են դիտել այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ. թուխ Ֆենիքսը», «Սեւազգեստ մարդիկ. ինտերնեշնլ», «Շաֆթ», «Մեռածները չեն մահանում» եւ «Մանկական խաղեր» կինոնկարները: Բացի այդ, ցուցակում տեղ Է գտել «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի չորրորդ մասը, որի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է հունիսի 21-ին: Հուլիսին կցուցադրվեն Արի Ասթերի «Արեւադարձ» աշխատանքը, «Սարդ-մարդը. տնից հեռու» գերհերոսական ֆրանշիզայի շարունակությունը, «Առյուծ արքայի» ռեմեյքը եւ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» նոր նախագիծը:

Օգոստոսի առավել շատ սպասվող ֆիլմերի թվում հայտնվել են «Ֆորսաժ. Հոբս եւ Շոու» եւ «Լավ տղաներ» ժապավենները: Ցուցակում նաեւ տեղ Է գտել «Նա 2» հորորը, որը Էկրան կբարձրանա սեպտեմբերին: 2018 թվականի դեկտեմբերին The Guardian թերթն ընտրել Էր 2019 թվականի 50 ամենասպասված ֆիլմերը: Վարկանիշի առաջատարների եռյակում հայտնվել են Մայքլ Ուինթերբոթոմի «Ժլատություն», Ֆրենսիս Լիի «Ամոնիտ» եւ Քեն Լոուչի «Ների՛ր, մենք ձանձրանում Էինք» ֆիլմերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am