Փորձագետները կազմել են ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը

Armenpress 12:57, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: J.D. Power ամերիկյան հետազոտական ընկերության բրիտանական ստորաբաժանման վերլուծաբանները կազմել են մինչեւ երեք տարեկան ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի ավելի քան 11,5 հազար ավտոտերերի շրջանում եւ հաշվել նույն մակնիշի հարյուր ավտոմեքենաների վնասվածքների թվաքանակը (ընդամենը գնահատվել Է 25 ավտոմոբիլային բրենդ): Արդյունքում վերլուծաբանները գրանցել են 170-ից ավելի տարբեր գանգատներ, դրանք խմբավորել են ըստ մի քանի հիմնական կատեգորիաների՝ Էլեկտրոնիկայի, աուդիո- եւ հաղորդակցական, ինչպես նաեւ նավիգացիոն համակարգերի անսարքություններ, թափքերի եւ ինտերիերի դետալների վնասվածքներ, օդորակիչի, շարժիչի եւ փոխանցումների տուփի հետ կապված խնդիրներ:

Հետազոտության համաձայն, ամենաբարձր միավորը հավաքել Է ֆրանսիական Peugeot-ը: Առաջատարի արդյունքն Է՝ 77 վնասվածք՝ 100 ավտոմեքենայի հաշվով: Երկրորդ տեղում հայտնվել Է Skoda-ն (88), եռյակը եզրափակել Է Hyundai-ը (90):

Չորրորդ եւ հինգերորդ դիրքերը բաժին են հասել Nissan եւ Suzuki ավտոմեքենաներին, որոնք հավաքել են 94-ական միավոր: Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Opel-ը (95), Kia-ն (101), Mini-ն (103), Ford-ը եւ Volvo-ն, որոնց ցուցանիշը կազմել Է 106-ական վնասվածք՝ 100 ավտոմեքենայի հաշվով:

Վարկանիշի ամենաստորին մասում հայտնվել են BMW մակնիշի ավտոմեքենաները՝ 181 միավոր արդյունքով: Վարկանիշում նախավերջինները դարձել են FIAT ավտոմեքենաները (173), հետնապահների եռյակը եզրափակել Է Audi-ն (167): Վերջին տասնյակում նաեւ հայտնվել են Jaguar-ը (159), Land Rover-ը (142), Mercedes-Benz-ը (136) եւ Toyota-ն (134): Խնդիրների մեծամասնությունը կապված Է ավտոմոբիլային Էլեկտրոնիկայի հետ:

J.D. Power-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Ջոշ Հելիբերթոնի խոսքով՝ արտադրողները, տեխնոլոգիական նորամուծություններով արտադրողների տարվելը հանգեցնում Է այն բանին, որ ավտոմեքենաներում հայտնվում են ավելի ու ավելի շատ նոր համակարգեր ու ագրեգատներ, որոնք հեռու են կատարյալ լինելուց եւ կարող են խափանվել ցանկացած պահի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am