«Աստղային պատերազմների» հաջորդ Էպիզոդը նկարահանելու են «Գահերի խաղը» սերիալի ստեղծողները

Armenpress 11:55, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմների» հաջորդ Էպիզոդը, որը, ինչպես սպասվում Է, Էկրան կբարձրանա 2022 թվականին, նկարահանելու են «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները՝ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Բրեթ Ուայսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հրատարակությունը՝ վկայակոչելով Walt Disney ընկերության տնօրեն Ռոբերտ Այգերին:

«Մենք մտածեցինք, որ երեք տարին բավարար ժամանակ Է ոչ միայն շունչ առնելու, այլեւ հաջորդ ֆիլմի թողարկմանը նախապատրաստվելու համար»,-հայտարարել Է Այգերը: «Մենք համաձայնագիր ենք կնքել Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Բրեթ Ուայսի հետ, որոնք հայտնի են «Գահերի խաղով», եւ հաջորդ ֆիլմը, որը մենք կթողարկենք, նրանցն Է լինելու»,-նշել Է տնօրենը:

Ավելի վաղ, ինչպես գրում Է հրատարակությունը, Disney-ը հայտնել Է, որ 2022, 2024 եւ 2026 թվականներին կթողարկվեն կինոսագայի նոր եռերգության Էպիզոդները: Երեք Էպիզոդներից առաջինը կնկարահանեն Բենիոֆն ու Ուայսը եւ Էկրաններ կբարձրանա 2022 թվականի դեկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am