Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 110,7 մլն դոլարով

Armenpress 11:23, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը նկարչի համար ռեկորդային 110,7 միլիոն դոլար գումարով վաճառվել Է Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին տեղեկատվությունը մայիսի 15-ին զետեղված Է աճուրդային տան պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ցուցադրված լոտի լրիվ աճուրդային արժեքը կազմել Է 110,747 միլիոն դոլար:

«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել Է 1890 թվականին Նորմանդիայի Ժիվեռնի ավանի մերձակայքում՝ այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել Է նկարիչը:

Նկարի նոր տիրոջ անունը չի նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am