ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել

Armenpress 18:23, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում դժբախտ պատահարի (նախնական) հետևանքով մահացել է զինծառայող կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am