Bloomberg-ը պատմել Է նոր iPhone-ների բնութագրերի մասին

Armenpress 17:22, 13 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloomberg գործակալությունը պատմել Է Apple-ի երեք նոր սմարթֆոնների մասին, որոնք հանրությանը կներկայացնեն աշնանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:iPhone Xs-ի, iPhone Xs Max-ի եւ iPhone XR-ի հաջորդները կհանդերձվեն A13 նոր պրոցեսորով: Այն թեստավորել են ապրիլին, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի մայիսին: Արտաքին տեսքում ոչ մի սկզբունքային փոփոխություն չի պլանավորվում, սակայն նոր iPhone Xs-ը եւ iPhone Xs Max-ը փոքր-ինչ հաստ (մեկուկես միլիմետրով) կլինեն իրենց նախորդներից: Բացի այդ, iPhone Xs-ը եւ iPhone Xs Max-ը կստանան երրորդ հիմնական խցիկը՝ տեսադաշտի գերլայն անկյունով, իսկ iPhone XR-ը՝ երկրորդ խցիկը, որն ապահովում Է օպտիկական զումը:Նաեւ բոլոր երեք սմարթֆոնները կունենան անլար լիցքավորում: Դրա օգնությամբ կարելի կլինի լիցքավորել նոր AirPods-երը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am