Երիտասարդ ձյուդոիստները ձեռնունայն են վերադարձել Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Armenpress 13:51, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները մեդալներ չեն նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցեց Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի գավաթի մրցաշարին, որին հայտագրված էր 29 երկրների 405 մարզիկ: Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ հավաքականի կազմում հանդես եկող 3 մարզիկներով: Յուրի Իսրաելյանը 60 կգ քաշային կարգում գրավեց 7-րդ տեղ, Մերուժան Սարգսյանը (73 կգ) 7 Բորիս Շատվերյան (81 կգ) գրավեցին 5-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am