ԱՄՆ-ի դեսպանությունն ամերիկացիներին հանձնարարել Է ուղեւորություններ չկատարել Իրաք

Armenpress 10:21, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ Է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով: Ամերիկացի քաղաքացիների համար համապատասխան ծանուցումը տարածել Է Պետդեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին տեղեկացնում Է Իրաքում մեծ լարվածության եւ այսուհետեւ Էլ զգոնություն դրսեւորելու պահանջի մասին»,- ասված Է փաստաթղթում:

Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հանձնարարականների հրապարակումը կապել են Վաշինգտոնի վարչակազմի գործողությունների հետ, որը որոշել Է, որպես Իրանի իշխանություններին նախազգուշացում, Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ ռազմածովային ուժերի հարվածային խումբ եւ B-52 ռմբակոծիչների մարտավարական խումբ ուղարկել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի: Այդ գոտու մեջ են մտնում, ամենից առաջ, Մերձավոր Արեւելքը եւ Հյուսիսային Աֆրիկան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am