1000х90.jpg (78 KB)

Նովակ Ջոկովիչը հաղթել է Մադրիդի մրցաշարում

Armenpress 08:52, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց Մադրիդի  մասթեր մրցաշարում՝ նվաճելով կարիերայի 74-րդ տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող համանուն մրցաշարի եզրափակչում Ջոկովիչի հակառակորդը հույն Ստեֆանոս Ցիցիպասն էր: 1 ժամ 33 րոպե ձգված  եզրափակչում սերբ թենիսիստը հաղթեց երկու սեթերում՝ 6:3, 6:4 հաշվով:

Նովակ Ջոկովիչը իր հերթական հաղթանակը տոնելով՝ նվաճեց կարիերայի 74-րդ տիտղոսը, իսկ ընթացիկ տարում երկրորդը (առաջինն Ավստրալիայի առաջնության չեմպիոն):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am