Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

Armenpress 07:57, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը կրկին գոլի հեղինակ է դարձել երկրորդ Բունդեսլիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսլիգա-2-ի 33-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ն արտագնա խաղում 5:3 հաշվով գերազանցել է «Քյոլ»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր, երկու անգամ գրավել է «Քյոլ»-ին դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ:Այժմ հայազգի ֆուտբոլլիստը երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 15 գնդակ:

«Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է և ունի 48 միավոր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am