Բաքվի մետրոյի չորս կայարաններ հոսանքազրկվել են

Armenpress 16:14, 11 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մետրոպոլիտենի չորս կայարաններ հոսանքազրկվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Բաքվի մետրոպոլիտենից հայտնել են, որ հոսանքազրկումը տևել է երկու րոպե, ինչը հանգեցրել է գնացքների ուշացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am