Դեսպան Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին

Armenpress 20:49, 10 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մայիսի 9-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումների ընթացքում դեսպանը ծաղկեպսակներ է զետեղել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Տրեպտովյան զբոսայգում տեղակայված Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև բեռլինյան Թիրգարթենում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշակոթողին: Նույն օրը դեսպանը ներկա է գտնվել Բեռլինում ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Միջոցառումներին ներկա են եղել ԳԴՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ղեկավարներ և ներկայացուցիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am