1000х90.jpg (78 KB)

Ժամանակակից գրողները հանդիպեցին մարզերի և Երևանի աշակերտների ու ուսուցիչների հետ

Armenpress 17:19, 10 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ  հանդիպում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի ու Երեւանի դպրոցների աշակերտների հանդիպումը ժամանակակից գրողների հետ: Ուսուցիչների և աշակերտների հետ գրականությունից խոսեցին և ստեղծագործությունների մասին կարծիքներ հայտնեցին Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ  Գոհար Գալստյանը, Հերմինե Նավասարդյանը, Գրիգը, Հասմիկ Սիմոնյանը և այլոք:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Մենք հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում, հատկապես մարզերում, և տեսնում ենք, որ գրականություն սիրում են, ուզում են կարդալ, քննարկել, ճանաչել, վերլուծել, սա է մեր սերոնդների հարստությունը: Գրքերի հանդեպ սերը ու հետաքրքրությունը դեպի գրողները պետք է պահպանել: Ցավոք, այսօր մեր հեռուստատեսությունները սեր դեպի գրականությոնը չեն քարոզում, չեն ցուցադրում այնպիսի հաղորդումներ, որոնք կավելացնեն հետաքրքրությունը դեպի գրականության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանն ընգծեց, որ ցանկացած ժամանակակից գրողի նպատակներից մեկը հասարակության ավելի լայն շերտերի կողմից ընկալված լինելն է: «Այսօր այդքան էլ հեշտ գործ չէ գիրք հրատարակելը, մեր երկրում ընթերցանության երեկոներ այդքան էլ շատ չեն կազմակերպվում, բայց կան երկրներ, որոնցում հասարակաությունը ընթերացանությամբ ապրում է»,- ասաց նա:

Արձակագիր Գրիգն էլ նշեց, որ ժամանակակից գրողները մի հաղթաթուղթ ունեն` հասարակության սրտից խոսելն ու գրելը:  «Իմ վեպը ավելի շատ դաստիարակչական ստացվեց: Ես գիտեմ իմ ստեղծագործությունները ում և ինչի համար են ուղղված, և սա ընթեցված լինելու նախապայմաններից մեկն է»,- նշեց Գրիգը:

Ալվարդ Ուդումյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am