1000х90.jpg (78 KB)

Հայտարարվել են աշխարհի լավագույն օդանավակայաններն ու ավիաընկերությունները

Armenpress 12:58, 10 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AirHelp ընկերությունը ներկայացրել Է աշխարհի լավագույն օդանավակայանների ու ավիաընկերությունների վարկանիշը: Հետազոտությունը հաշվի Է առել 40 երկրների 40 հազար սպասարկյալների արձագանքները եւ հիմնվել մի քանի առեւտրային մատակարարների տվյալների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 134 օդանավակայաններ գնահատվել են թռիչքների ժամանակացույցի պահպանման, սպասարկման որակի եւ խանութների ու ռեստորանների առկայության ցուցանիշներով: Լավագույնն Է ճանաչվել Կատարի «Համադ» օդանավակայանը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Ճապոնիայի «Տոկիո» օդանավակայանը: Առաջատարների եռյակը եզրափակել Է Հունաստանի «Աթենք» օդանավակայանը՝:Ռուսաստանի «Շերեմետեւո» օդանավակայանը դարձել Է վեցերորդը: Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել «Աֆոնսու Պենա» օդանավակայանը (Բրազիլիա), Գդանսկի Լեխ Վալենսայի անվան օդանավակայանը (Լեհաստան), «Չանգի» օդանավակայանը (Սինգապուր), «Ռաջիվ Գանդի» միջազգային օդանավակայանը (Հնդկաստան), «Տեներիֆե Նորտե» օդանավակայանը (Իսպանիա) եւ «Վիրակոպուս» օդանավակայանը (Բրազիլիա): Ավիաընկերությունները դասակարգվել են թռիչքների գրաֆիկի պահպանման, թռիչքների որակի եւ տոմսն արագորեն վերադարձնելու հնարավորության ցուցանիշներով: Վարկանիշը գլխավորել Է Qatar Airways-ը, նրան հաջորդում են American Airlines-ը եւ Aeromexico-ն: Նաեւ լավագույնների թվում են՝ SAS Scandinavian Airlines-ը, Qantas-ը, LATAM Airlines-ը, WestJet-ը, Luxair-ը, Austrian Airlines-ը եւ Emirates-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am