Ջեֆ Բեզոսը ներկայացրել Է Լուսին ուղարկելու համար ապարատի նախատիպը. ABC

Armenpress 10:39, 10 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon եւ Blue Origin ընկերությունների ղեկավար Ջեֆ Բեզոսը Վաշինգտոնում անցկացրել Է Լուսնի մակերեւույթի վրա իջեցման համար նախատեսված տիեզերական ապարատի նախատիպի շնորհանդեսը: Մայիսի 9-ին այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եկել Է ժամանակը վերադառնալու Լուսին, այս անգամ՝ մնալու համար»,- հայտարարել Է Բեզոսը լրագրողների եւ տիեզերական ոլորտի աշխատողների համար կազմակերպված փակ միջոցառմանը: Նա բեմի վրա ցուցադրել Է Երկրի բնական արբանյակի վրա իջեցման համար ապարատի՝ բնական մեծությամբ մակետը: ՎայրԷջքային մոդուլն ստացել Է Blue Moon անվանումը: Ապարատի մշակումն, ինչպես ընդգծել Է Բեզոսը, «կատարվել Է երեք տարվա ընթացքում»: Նրա խոսքով՝ Blue Moon-ը կկարողանա փափուկ վայրԷջք կատարել Լուսնի մակերեւույթի վրա՝ ունենալով 3,6-ից մինչեւ 6,5 տոննա օգտակար բեռնավորում, ըստ որում դրա կտուրին կարելի կլինի տեղավորել լուսնագնաց: Amazon-ի ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ վայրԷջքային մոդուլի համար հատուկ մշակվել Է շարժիչ, որն ստացել Է BE-7 անվանումը: Ուժային կայանքի առաջին փորձնական արձակումը կկատարվի ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am