Ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին

Armenpress 15:46, 9 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Կիև միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: մրցաշարին կմասնակցեն` Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Թիմի հետ Ուկրաինայի մայրաքաղաք է մեկնել նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Գեւորգ Հարությունյանը։ Մրցաշարը կավարտվի մայիսի 12-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am