Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղերից առաջ

Armenpress 01:12, 9 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կկայանան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները՝ «Վալենսիա»-«Արսենալ», «Չելսի»-«Այնտրախտ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Այնտրախտ»-«Չելսի». թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝  1:1 հաշվով: Մինչ այս երկու ակումբները երբևէ չեն մրցել միմյանց դեմ:

Կիսաեզրափակչի մյուս խաղում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթել էր 3:1 հաշվով: Ակումբներն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 6 անգամ, որտեղ 2-ական անգամ հաղթել են թիմեր, իսկ 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: «Արսենալ»-ը խփել է 6, իսկ «Վալենսիա»-ն՝ 5 գոլ:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղերը կկայանան մայիսի 9-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am