Google-ը ներկայացրել Է որոնողական ծառայության եւ մի քանի հավելվածների նոր գործառույթները

Armenpress 13:31, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ամերիկյան կորպորացիայի աշխատակիցները մայիսի 7-ին Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկացված մամուլի ասուլիսում ներկայացրել են այն մի շարք նոր գործառույթները, որոնք կստանան նրա որոնողական համակարգը, Էլեկտրոնային օգնականը, ինչպես նաեւ մի քանի հավելվածներ: Միջոցառման հեռարձակումն իրականացվել Է YouTube պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային հայտնել Է, որ այս տարի ավելի ուշ փոփոխվելու Է այն համակարգը, որով որոնում իրականացնելիս տեղեկատվություն Է տրվում տարբեր թեմաների վերաբերյալ:

Օգտատերին կառաջարկվի ծանոթանալ այն նորությունների հրապարակումներին, որոնք վերաբերում են որոնման առարկային, ինչպես նաեւ դրա հետ կապված իրադարձությունների ամփոփագրին՝ ժամանակագրական կարգով: Ընկերության ներկայացուցիչները նաեւ նշել են, որ տարբեր թեմաների որոնման արդյունքների թվում կտրվեն, մասնավորապես, եռաչափ պատկերներ: Մամուլի ասուլիսում նաեւ պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք ներդրվելու են Google Lens հավելվածում: Ծրագիրը թույլ կտա, օրինակ, սմարթֆոնի խցիկի վրա բերել անծանոթ ռեստորանի ճաշացանկը եւ անմիջապես իմանալ, թե հաստատության ճաշատեսակներից որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում, ինչ տեսք ունեն դրանք, ինչ արձագանքներ են թողնում մարդիկ դրանց վերաբերյալ:

Հավելվածը նաեւ կօգնի որոշել, թե ինչ գումար Է հարմար թողնել որպես թեյավճար, սմարթֆոնի խցիկի վրա հայտնված տեքստը թարգմանել օտար լեզվով, ինչպես նաեւ իմանալ այս կամ այն նկարի հեղինակին:

Google-ի ներկայացուցիչները հավաստիացրել են նաեւ, որ Google Assistant հավելվածն անհամեմատ ավելի արագ Է աշխատելու, քան առաջ: Վիրտուալ օգնականի օգնությամբ նաեւ ավելի դյուրին կլինի, օրինակ, սեղան պատվիրել ռեստորանում: Մամուլի ասուլսիում ներկայացրել են Android օպերացիոն համակարգի նորացված տարբերակը եւ Pixel 3 սմարթֆոնի երկու բյուջետային մոդելներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am