Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Armenpress 10:46, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կուրսային, դիպլոմային և նմանատիպ այլ աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ մայիսի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթն ընդունվեց միաձայն:

Մայիսի 7-ին նախագծի քննարկմանը պատգամավորը հայտնել էր, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո արդեն նմանատիպ շատ վահանակներ հանվել են, առաջարկությունն արժանացել է նաև ուսանողների հավանությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am