Ուժեղ տեղատարափը ջրհեղեղ է առաջացրել Վրաստանի արևելքի գյուղերում

Armenpress 17:04, 5 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ տեղատարափ անձրևը մայիսի լույս 5-ի գիշերը ջրհեղեղ  է առաջացրել Վրաստանի արևելքում գտնվող Լագոդեխիի շրջանի մի քանի գյուղերում, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։

«Ուժեղ անձրևից հունից դուրս է եկել երեք գետ և ծածկել գյուղերի բնակելի տների բակերը և նկուղները, վնասել խաղողի, պտղատու այգիներ և շենքերի առաջին հարկերը։ Ամբողջ գիշերվա ընթացքում փրկարարներն աշխատել են ինտենսիվ ռեժիմում և դուրս մղել ջուրը։ Այդ գործընթացը դեռևս շարունակվում է։ Միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել, այս պահին իրավիճակը Կախեթիայում կայուն է»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ գյուղերի բնակիչներն ամբողջ գիշեր առանց լույս են եղել։ Էլեկտրաէներգեիայի մատակարարման վերականգնումը տեղի է ունենում փուլ առ փուլ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am