Մանոյանը մասնակցեց ակումբի անհաջող խաղին

Armenpress 21:55, 4 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Դավիթ Մանոյանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հյուսիսյանի Մակեդոնիայի առաջնության 32-րդ տուրում «Ռաբոտնիչկի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց և նվազագույն հաշվով պարտվեց «Շկենիդիյա»-ին:

Հայաստանի ազգային թիմի անդամ Դավիթ Մանոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ ֆուտբոլիստը նույնիսկ դեղին քարտի արժանացավ:

«Ռաբոտնիչկի» մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am