Փորձարկվել Է աշխարհում առաջին անթեւիկ ինքնաթիռը

Armenpress 14:20, 3 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանի եւ BAE Systems Plc պաշտպանական ընկերության հիմնակայանում մշակվել եւ փորձարկվել Է ավիացիայի պատմության մեջ առաջին ինքնաթիռը, որն ունակ կլինի մանեւրելու առանց թեւիկների օգտագործման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Magma մոդելի անօդաչու թռչող ապարատը, որը հանդերձված Է նոր տեխնոլոգիայով, թռիչքի ընթացքում իր շարժումների վերահսկողության համար օգտագործում Է օդի հոսքերը. դրանք գերձայնային արագությունների ժամանակ շարժիչի միջոցով ուղղվում են թեւի հետին եզրի ճեղքերով: Բացի դրանից, անօդաչուն կարող Է մանեւրել քարշուժի շեղվող վեկտորի միջոցով եւ շարժումները կարգավորել արտանետվող գազերի հաշվին. դրանք շեղվում են տարբեր ուղղություններով՝ դրանով իսկ օգնելով կառավարմանը: Ինչպես ճշտել Է պաշտպանական ընկերության ներկայացուցիչը, այս մշակումը հուսալի Է շահագործման մեջ եւ, բացի դրանից, ավելի քիչ ծախսեր Է պահանջում: Դեռ ավելին, տեխնոլոգիան ունակ Է թռչող ապարատը ռադարների համար աննկատելի դարձնել ավելի քիչ քանակությամբ բացակների եւ նիստերի հաշվին, ընդգծել են BAE-ի մամուլի ծառայությունում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am