Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել.Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 12:44, 1 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկար, ծանր վիրահատություն էր, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, առկա է դրական դինամիկա: Կյանքին վտանգ չի սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում է, դեռ երկար բուժում կստանա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am