1000х90.jpg (78 KB)

Շրի Լանկայում երեք նոր պայթյուն է որոտացել

Armenpress 19:42, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Newsfirst լրատվականին:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում, որտեղ իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ապրիլի 21-ին Սուրբ Հարության տոնին Շրի Լանկայի մայրաքաղաքի մի շարք եկեղեցիներում և այլ հաստատություններում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 359-ի: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am