Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարեգործ Ջանիկ Մանիսյանին

Armenpress 18:44, 26 Ապրիլ, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը:

Հանդիպմանը մասնակցել են են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am