«Արարատ-Արմենիա»-ն ջախջախեց «Արարատ»-ին

Armenpress 18:16, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 29-րդ տուրը մեկնարկեց գոլառատ «Արարատ»-«Արարատ-Արմենիա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության բարձրագույն խմբի առաջատարին` «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց խոշոր հաշվով հաղթանակ տոնել` 2:6:

«Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերը խփեցին` Անտոն Կոբյալկոն, Վլադիմիր Խոզինն, Պետրոս Ավետիսյանը (դուբլ), Լիման և Արթուր Դանիելյանը:  «Արարատ»-ից գոլերի հեղինակներ դարձան Արտյոմ Սիմոնյանը և Դեյան Վուկոմանովիչը:

29-րդ տուրի մյուս խաղերը կկայանան ապրիլի 27-ին և 28-ին: Միմյանց դեմ կմրցեն «Փյունիկ»-«Ալաշկերտ», «Բանանց»-«Արցախ» և «Լոռի»-«Շիրակ» զույգերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am