ԱՄՆ-ի համար լրտեսության ոլորտում առավել մեծ սպառնալիքը ներկայացնում Է Չինաստանը. ՀԴԲ-ի ղեկավար

Armenpress 17:44, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ԱՄՆ-ի համար առավել մեծ սպառնալիքն Է լրտեսության ոլորտում եւ զգալի ջանքեր Է գործադրում ինտելեկտուալ սեփականությունը գողանալու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ:

«Ոչ մի երկիր ավելի մեծ սպառնալիք չի ներկայացնում լրտեսության ոլորտում, քան Չինաստանը: Չինաստանն առաջին անգամ սոցիալական մոտեցում կիրառեց մեծ թվով ընկերություններից, համալսարաններից ու կազմակերպություններից բոլոր հնարավոր միջոցներով ինովացիոն տեխնոլոգիաները գողանալու համար»,-հայտարարել Է նա:

«Դա դուրս Է գալիս ազատ տնտեսական մրցակցային պայքարի շրջանակներից: Դա անօրինական Է եւ սպառնում Է մեր տնտեսական, ազգային անվտանգությանը: Նրանք ձգտում են տնտեսական զարգացման հասնել մեր հաշվին, եւ ԱՄՆ-ը բնավ Էլ նրանց միակ թիրախը չԷ»,-ասել Է Ռեյը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am