ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան

Armenpress 13:55, 26 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն: Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, Պասկիեն Թբիլիսի կժամանի ապրիլի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 29-ին հանդիպում Է պլանավորված Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո Կոբախիձեն եւ Լիլիան Մորի Պասկիեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Ապրիլի 30-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Օրվա երկրորդ կեսին Պասկիեն ճառով հանդես կգա Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am