1000х90.jpg (78 KB)

ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացիներին և լսել նրանց կողմից բարձրացված հարցերը

Armenpress 13:07, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու հարազատներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը լսել է քաղաքացիների մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am