1000х90.jpg (78 KB)

Facebook-ում կսահմանափակեն հարցումների անցկացման համար հավելվածների աշխատանքը

Armenpress 12:59, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի տնօրենությունը սոցցանցում այն հավելվածների աշխատանքի սահմանափակումներ Է մտցնում, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի վերաբերյալ տեղեկատվության ստացման համար: Ապրիլի 25-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հեռուստաալիքը, այդ ճշտումը մտցվել Է Facebook-ի հետ համագործակցող ծրագրային ապահովման մշակողների համար սահմանված կանոններում: Նոր նորմաների համաձայն՝ հավելվածները, որոնց մասին խոսվում Է, «կարող են» սոցցանցում գործելու «թույլտվություն չստանալ:

Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին պարզաբանել Է, որ նշված հավելվածները լիովին չեն արգելվի: Սակայն դրանք խիստ մանրակրկիտ ստուգման կենթարկվեն սոցցանցի մասնագետների կողմից: Թե հատապես ինչ չափանիշներով, չի ճշտվում: Կանոններում նաեւ ներառվել են լրացուցիչ կետեր, որոնք վերաբերում են հավելվածների կողմից օգտատերերի զանազան տեղեկատվության կիրառմանը:

Նոր նորմաների համաձայն՝ եթե հավելվածն 90 օրվա ընթացքում չի օգտագործել ինչ-որ տվյալներ, որոնք մարդը թույլատրել Է կիրառել, համապատասխան համաձայնագիրը լուծարվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am