Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

Armenpress 12:37, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել Է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել Է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել Է գրեթե 14 տոկոսով եւ հասել 2,5 միլիարդ դոլարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am