Վախճանվել է Էլինա Բիստրիցկայան

Armenpress 11:48, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 92-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի Էլինա Բիստրիցկայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Փոքր թատրոնի մամուլի ծառայությունում, թատրոն, որտեղ Բիստրիցկայան աշխատում Էր 1958 թվականից:

Վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ Էր:

«Ենթադրվում Է, որ Բիստրիցկայայի հետ հրաժեշտը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, մեր թատրոնում»,-նշել են մամուլի ծառայությունում: Կինոյում դերասանուհին դեբյուտել Է Լենա Ալեքսեենկոյի դերով՝ «Խաղաղ օրերին» կինոնկարում:

Սակայն «արվեստի մեջ ամենագլխավոր ճանապարհը», Բիստրիցկայայի խոստովանությամբ, սկսվեց Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն» (1957-1957 թթ.) կինոպատումում Ակսինիայի դերում նրա հաստատվելուց հետո: «Խաղաղ Դոն»-ից հետո Բիստրիցկայան նկարահանվեց մեկ այլ նշանակալի կինոժապավենում՝ «Կամավորներ»-ում, որն ամրապնդեց նրա փառքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am