1000х90.jpg (78 KB)

Նուր Սուլթանում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի երկրների ռազմական բուհերի ասոցիացիայի նիստը

Armenpress 10:39, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուր Սուլթանում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացել Է ԱՊՀ-ի մասնակից երկրների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ասոցիացիայի նիստը»,- ասված Է հաղորդագրույթան մեջ: Նշվում Է, որ ասոցիացիայի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի ռազմական բուհերի 18 ներկայացուցիչներ: Նիստի մասնակիցները քննարկել են ասոցիացիայի կազմակերպման եւ գործառման հարցերը, աշխատանքի գերակա ուղղությունները, փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման առաջավոր տեխնոլոգիաների ներդրման մեխանիզները:

Ասոցիացիան ստեղծվել Է զինվորական, գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման, մասնագիտական վերապատրաստման իրականացման եւ գիտական հետազոտությունների անցկացման հարցերի շուրջ ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմական բուհերի փոխգործակցության համակարգման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am