Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը

Armenpress 10:01, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին կընդունի Սպիտակ տանը: Համապատասխան հայտարարությամբ Միացյալ Նահանգների ղեկավարը հանդես Է եկել ապրիլի 25-ին Սպիտակ տան Հարավային բացատում: Հեռարձակումը վարել են երկրի լրատվական ընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շուտով մեզ մոտ կլինի (ՉԺՀ-ի) նախագահ Սի (Ցզինպինը)»,- նշել Է Թրամփը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հաջորդ շաբաթ կժամանեն ՉԺՀ, որտեղ կհանդիպեն չինական կողմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առեւտի հարցերը, ավելի վաղ հայտնել Է Սպիտակ տունը: Նշվում Է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլի 30-ին, ՉԺՀ-ի կողմից դրանք կգլխավորի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Այնուհետեւ փոխվարչապետը կգլխավորի Չինաստանի պատվիրակությունը, որը կմեկնի Վաշինգտոն՝ առեւտրական բանակցությունների հերթական փուլին: Նախատեսվում Է, որ այն կսկսվի մայիսի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am