Թրամփը հանդես Է եկել միջուկային սպառազինություններից հրաժարվելու օգտին

Armenpress 09:45, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը պետք Է հրաժարվեն միջուկային զենքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես տեսա, թե ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ ուրախ Է Կիմ Չեն Ունի եւ Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ին օգնելու հնարավորության համար: Մենք ցանկանում ենք ազատվել միջուկային զենքից, մենք բոլորս պետք Է ազատվենք: Ռուսաստանը պետք Է ազատվի դրանից, Չինաստանը պետք Է ազատվի դրանից»,- ասել Է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազույցում:

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, հայտնել Է, որ Սպիտակ տունը ինտենսիվ միջգերատեսչական բանակցություններ Է վարում, որպեսզի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկի Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ միջուկային սպառազինության կրճատման նոր համաձայնագրի տարբերակներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am