1000х90.jpg (78 KB)

ՀՀ դեսպանը և Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և ԵՄ շրջանակներում քաղաքական խորհրդակցությունների անցկացման օրակարգը

Armenpress 22:18, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ապրիլի 25-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հատկապես շեշտվել է Չեխիայի հետաքրքրությունը ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման և ամրապնդման, դրան նոր լիցք հաղորդելու հարցում։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները, տնտեսական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Քննարկվել է բարձրաստիճան այցերի կազմակերպման, երկկողմ և ԵՄ շրջանակներում քաղաքական խորհրդակցությունների անցկացման օրակարգը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am