Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունն ընտրելու է նոր Գերագույն մարմին

Armenpress 21:11, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության ապրիլի 26-ին մեկնարկող 23-րդ Գերագույն ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, ժողովին հրավիրված են նաև կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am