Շրի Լանկայում ահաբեկչության հետ կապված վեց կասկածյալների հետախուզում Է հայտարարվել. Newsfirst

Armenpress 17:57, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի ոստիկանությունը վեց մարդու հետախուզում Է հայտարարվել, որոնք, ինչպես ենթադրվում Է, մեղսակից են ապրիլի 21-ին կղզում կատարված ահաբեկչական գործողություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է Newsfirst լրատվական պորտալը: Կասկածյալների անուններով ու լուսանկարներով համապատասխան տեսանյութը, որոնց թվում կա երկու կին, տարածվում Է լանկայական ԶԼՄ-ների եւ սոցցանցերցի միջոցով: Իշխանությունները խնդրում են կղզու բնակիչներին՝ որեւիցե տեղեկատվության առկայության դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

The Sunday Times լանկայական թերթի Էլեկտրոնային վարկածը, վկայակոչելով երկրի նախագահ Մայտրիպալու Սիրիսենին, նշում Է, որ ընդամենը ահաբեկչական գործողություններին մեղսակցության գործով ներկայում անցնում Է 139 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am