«Փյունիկ»-ի մարզչի տղան գլխավորեց «Փյունիկ-2»-ը  

Armenpress 15:12, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը, որն առաջին թիմի մարզչի տղան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա ռուս մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Եկատերինբուրգի «Ուրալի» մինչև 21 տարեկանների թիմը:

Նշենք, որ «Փյունիկ-2»-ը 25 խաղում վաստակած 29 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am