1000х90.jpg (78 KB)

Բնապահպանական կազմակերպության ակտիվիստները շրջափակել են Լոնդոնի ֆոնդային բորսայի մուտքը

Armenpress 12:24, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Extinction Rebellion բնապահպանական կազմակերպության ակտիվիստներն ապրիլի 25-ին շրջափակել են Լոնդոնի ֆոնդային սակարանի մուտքը՝ իշխանություններից պահանջելով մոլորակի կլիմայի փոփոխման դեմ պայքարին միտված ակտիվ գործողություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Սեւ կոստյումներով եւ կարմիր փողկապներով ցուցարարները շրջափակել են շենքի մուտքը՝ ձեռք-ձեռքի տված եւ իրենց սոսնձելով շենքի պատերին: Extinction Rebellion-ի անդամները, ավելի վաղ վերջինիս կողմից տարածված հայտարարության համաձայն՝ պլանավորում են մի քանի ժամ փակել միջազգային ֆինանսական կենտրոնը՝ Լոնդոնի Սիթին, այնտեղ արգելափակել առավել բանուկ մայրուղիները: «Սիթիի տարբեր վայրերում մարդկանց բազմությունները կփակեն երթեւեկությունը»,- ճշտել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը: Ցուցարարները տասնօրյա բողոքների շրջանակում իրենց եզրափակիչ ակցիայի համար ընտրել են, ինչպես ճշտել Է նա, հենց գործարար թաղամասը, քանի որ «ֆինանսական ինդուստրիան Է պատասխանատվություն կրում կլիմայական եւ բնապահպանական համաղետների (հանգեցնող նախագծերի) ֆինանսավորման համար»: «Մենք դրան խրախուսող ընկերություներին, հիմնարկություններին, ինստիտուտներին կոչ ենք անում ասելու ճշմարտությունը»,- հավելել Է ներկայացուցիչը:

Ապրիլի 15-ին բնապահպանական կազմակերպության ակտիվիստների բողոքների սկսվելուց ի վեր Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել Է ավելի քան հազար մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am