Քաղաքացու օրը փակ կլինեն Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ

Armenpress 12:05, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, արգելվելու է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:

Միաժամանակ՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am