«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչն Անգլիայի լավագույն ակումբ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն  

Armenpress 09:57, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Հունար Սուլշերը Անգլիայի այս առաջնությունում լավագույն թիմ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված մանչեսթերյան դերբից հետո Սուլշերը փաստել է, որ անհաջող առաջին մրցաշրջանից հետո Գվարդիոլային հաջողվել է լավ թիմ ստեղծել: «Մանչեսթեր Սիթի»-ն այժմ Անգլիայի լավագույն թիմն է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ձգտում էին լավ արդյունքի հասնել: Մենք կարող էինք խուսափել երկրորդ կեսում բաց թողած գոլերից»,- ասել է մարզիչը:

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝  «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ի, որտեղ «քաղաքայինները» առավելության հասան 0:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»-ն  ունի 88 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am